Այսօր կրկին հետաձգվեց Զարուհի Պետրոսյանի մահվան մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի, երիտասարդ կնոջ /20 տարեկան/ ամուսնու դատական գործի քննությունը: Նախկինում, նիստերից մեկի ժամանակ, դատավորը մերժել էր ամբաստանյալի պաշտպանի` նիստը դռնփակ անցկացնելու առաջարկը, որի համար վերջինս դիմել էր Վերաքննիչ ատյանի դատարան` բողոքարկելով դատավորի որոշումը:
Հերթական նիստերից մեկը հետաձգվել էր, քանի որ պաշտպանը պնդել էր, որ չի ստացել նիստը դռնփակ անցկացնելու մերժման ծանուցումը, ինչպես նաև ժամանակ է խնդրել Վճռաբեկ դատարան դիմելու համար:
Այս անգամ դատական նիստը հետաձգվեց, քանի որ Վճռաբեկ դատարանը դեռևս չէր տրամադրել պատասխան Յանիս Սարկիսովի պաշտպանին:
Պարզ չէ, թե ով և ինչ է շահում դատական նիստերի անընդհատ հետաձգումից...
Հաջորդ անգամ դատական նիստ նշանակվեց 17.06.11 ժամը 11:00: