24.1.11

Ակցիա ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց


Մամլո հաղորդագրություն
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
Էլ.հասցե  csvwarmenia@gmail.com


18 հունվարի 2010թ.

Ակցիա ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց


Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը և խթանում գործի թափանցիկության ապահովումը, կիրականացնի ակցիա հունվարի 31-ին Երևան քաղաքում, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև:
Այս ակցիայի միջոցով կոալիցիան ցանկանում է դատափետել ընտանեկան բռնություն կոչվող ախտը Հայաստանում և կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը ՀՀ-ում չմնան անպատիժ:
Այս ակցիան նաև կազմակերպվում է համատեղ և ի համագործակցություն Լոս Անջելեսում իրականացվող <երթ` ուղղված դադարեցնելու Հայաստանում կանանց հանդեպ բռնությունը>, որը կիրականացվի United Human Rights Council /unitedhumanrights.org/ նախաձեռնությամբ:
Կոալիցիան կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին և կազմակերպություններին միանալ ակցիային և ևս մեկ անգամ բարձրաձայնել, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս հասարակության լայն շերտերը անհանգստացած են նման ահասարսուռ դեպքով և ակնկալում են արժանի պատիժ մեղավորների համար:

Երբ` Երկուշաբթի, հունվարի 31-ին ժամը 17:00-ին
Որտեղ` ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց /Վազգեն Սարգսյան 5/

Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության կոալիցիա`
Հասարակություն առանց բռնության ՀԿ - 23 22 01
Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ - 51 87 51
Կանանց աջակցման կենտրոն /Թուֆենկյան հիմնադրամ/ - 44 07 40
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ – 094 56 56 26
Զանգակատուն ԲՀԿ - 44 05 10
Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ – 5613 96
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ – 0800 01 280
Ընտանեկան բռնության ճգնաժամային կենտրոն և ժամանակվոր ապաստարան /ԿԻԿ/ - 54 28 28 

No comments:

Post a Comment