19.5.11

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Ընտանեկան բռնություն կոչվող ախտը շարունակում է նորանոր հրեշավոր և վտանգավոր դրսևումներ ստանալ մեր հասարակությունում, որտեղ շատ ու շատ կանայք արմատացած գենդերային կարծրատիպերի գերիներն են:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ընտանեկան բռնության  նորանոր դեպքերի մասին տեղեկատվություն է ստանում և հետևում է դրանց զարգացմանը:

Վերջերս արձանագրված դեպքերից կարելի է նշել, օրինակ, ք. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ՔԿԱԳ բաժնում ս/թ մայիսի 2-ին ամուսնու` Հայկ Դավթյանի կողմից կատարված դանակահարության փաստը` կնոջ` 25-ամյա Աստղիկ Ղազարյանի նկատմամբ: Վերջինս ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն: Ա. Ղազարյանին վիրահատել են: Ներկայումս նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Մեկ այլ դեպք գրանցվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա ոստիկանության բաժանմունքում, երբ 73–ամյա ամուսինը դանակով հարվածել է կնոջը: Բարեբախտաբար, կնոջ առողջությանը վտանգ չի սպառնում:

Ընտանեկան բռնության հանդուրժումը և հասարակության անտարբերությունը այս երևույթի նկատմամբ խարխլում է  հայ ընտանիքների հիմքը, այս չարիքը դառնում է շատ կանանց և երեխաների դժբախտության, անդառնալի կորստի պատճառ:

Մի′ լռեք, բարձրաձայնե′ք հանուն ձեր կյանքի, առողջության, հանուն ձեր և ձեր երեխաների անվտանգ ապագայի:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բոլոր նրանց, ովքեր իրենց շրջապատում ականատես են լինում ընտանեկան բռնության դեպքերի, ահազանգել ներքոհիշյալ հեռախոսահամարներով`


 Ընտանեկան բռնության դեպքում
0 800 80 850
010 54 28 28
010 44 07 40

Սեռական բռնության դեպքում

0 800 01 280

Թրաֆիկինգ

0 800 50 558
0 800 80 801


«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»կոալիցիա

Էլ.փոստ: csvwarmenia@gmail.com

No comments:

Post a Comment